«Բարսելոնան» պատրաստ է ձեռք բերել Քինգսլի Կոմանին մեկ պայմանով

«Բավարիայի» ձախ եզրային Քինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես հայտնի է դարձել Diario SPORT-ին, «Բարսելոնան» պատրաստ է վարձակալել Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա ֆուտբոլիստին, եթե նա նվազեցնի իր աշխատավարձի պահանջները:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսին գերմանական գրանդը տեղափոխության էր հանել Կոմանին, սակայն առայժմ եզրային հարձակվողը շարունակում է մնալ ակումբում։