«Բարսելոնան» առաջընթաց չի գրանցել Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու հարցում

«Բարսելոնան» փորձում է եզրային հարձակվող գտնել՝ կազմն ուժեղացնելու համար, սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կատալոնական ակումբը ներքին քննարկումներ է սկսել ֆուտբոլիստ գտնելու համար, քանի որ «Ատլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի պայմանագիրը դեռ հեռու է վերջնական տեսքի բերելուց։

Օգոստոսի 8-ին տեղեկություն եղավ, որ կատալոնական ակումբը փորձում է պայմանագիր կնքել իսպանացու հետ։

Հարձակման եզրերն ուժեղացնելու թեկնածուներից մեկը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, կարող է լինել «Բավարիայի» 28-ամյա ֆրանսիացի խաղացող Քինգսլի Կոմանը: Ֆուտբոլիստով հետաքրքրված են մի քանի ակումբներ։