«Յուվենտուսի» դարպասապահը կարող է ավարտել կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին որոշել է վաղաժամկետ դադարեցնել պայմանագիրը թուրինյան ակումբի հետ, հայտնում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրների՝ կողմերը փոխադարձ համաձայնության են եկել պայմանագիրը խզելու վերաբերյալ, որը հաշվարկվել է մինչև 2025 թվականի ամառ։ Լեհ դարպասապահը մտածում է կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Շչեսնին ներառված չէ «Յուվենտուսի» նոր մարզիչ Տիագո Մոտտայի ծրագրերում։

«Յուվենտուսում» աշխատելու ընթացքում լեհը անցկացրել է 252 հանդիպում, բաց է թողել 233 գոլ և 103 խաղում անառիկ է պահել դարպասը։