Ուեյն Ռունի. «Ես հիասթափված եմ, զայրացած և զարմացած»

«Պլիմութի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը «Շեֆիլդ Ուենսդեյից» (0։4) առաջնության 1-ին տուրում։

«Այսօր մենք բավականաչափ լավ չխաղացինք։ Կարծում եմ՝ ակնհայտ է։ Ես հիասթափված եմ, զայրացած և զարմացած։ Մենք գիտեինք, որ «Շեֆիլդ Ուենսդեն» լիգայի անցած մրցաշրջանի լավագույն թիմերից մեկն է, և նրանք այդ կերպ խփեցին իրենց բոլոր չորս գոլերը։ Մենք խաղային ծրագիր ունեինք, բայց այն ընդհանրապես չկատարեցինք, ուստի ժամանակն է, որ բոլորս արթնանանք»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

38-ամյա Ռունին գլխավորել է «Պլիմութը» մայիսի վերջին՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականի ամառը։