Վինիսիուսին սաուդյան թիմը առաջարկել է 1 միլիարդ եվրո աշխատավարձով պայմանագիր

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հրաժարվել է կատարել ֆուտբոլի պատմության ամենամեծ տրանսֆերը, հայտնում է իսպանական Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան «Ալ-Ահլին» բրազիլացուն առաջարկել է սպորտի աշխարհում ամենամեծ պայմանագիրը՝ հնգամյա պայմանագիր՝ գրեթե 1 միլիարդ եվրո աշխատավարձով։

Նշվում է, որ մադրիդյան ակումբը և Վինիսիուսը բանակցություններ չեն սկսել «Ալ-Ահլիի» հետ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել 24-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու համար։