Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկը, հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամը երկրի սպորտի նախարարության անունից դիմել է 24-ամյա բրազիլացու ներկայացուցիչներին՝ առաջարկելով համոզել ֆուտբոլիստին դառնալ Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի դեմքը։
Նշվում է, որ Վինիսիուսը երջանիկ է Մադրիդում և ցանկանում է մնալ այնտեղ։
Բրազիլացի հարձակվողը 2023/24 մրցաշրջանի 39 խաղում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։