«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է լրագրող Սիմոն Բայկովսկին՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Իպսվիչը», «Էվերթոնը» և «Ֆուլհեմը»։ Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վաճառել Ֆիլիպսին, սակայն ակումբը պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակները։
Անցած մրցաշրջանում Ֆիլիպսը մասնակցել է 20 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։