«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն խոսել է հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխության մասին։
«Ես նրան շնորհավորել եմ։ Մենք զրուցեցինք հենց իմացա նրա տեղափոխության մասին։ Ալվարեսը կատարյալ է Դիեգո Սիմեոնեի համար։ Հոլանդի հետ մրցակցության բացակայությունը վստահություն կհաղորդի Ալվարեսին»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 103 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։