Ռուի Մոտա․ «Մենք այս մրցաշրջանից մեծ ակնկալիքներ ունենք»

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է «Շիրակի» դեմ հանդիպումը և խոսել ԱԵԿ-ի դեմ սպասվող խաղի մասին։

«Մենք այս մրցաշրջանից մեծ ակնկալիքներ ունենք, ցանկանում ենք «Նոայի» պատմության մեջ առաջին անգամ չեմպիոն դառնալ։ Ակումբում բոլորը ջանք ու եռանդ չեն խնայում՝ այս արդյունքին հասնելու համար և մենք էլ հաջողությամբ ենք սկսել։

Ի դեպ, մենք խնդրել էինք «Շիրակին», որպեսզի այս հանդիպումը մեկ օր շուտ կայանար, քանի որ մենք առջևում կարևոր խաղ ունենք հայկական ֆուտբոլի համար առհասարակ, սակայն «Շիրակը» դեմ էր»։