«Ռեյմսի» կիսապաշտպանը կտեղափոխվի Իտալիա

«Ֆիորենտինան» համաձայնության է եկել «Ռեյմսի» կիսապաշտպան Ամիր Ռիչարդսոնի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «մանուշակները« 22-ամյա մարոկկացու համար կվճարեն 9 միլիոն եվրո և 1 միլիոն բոնուսներ։ «Ռեյմսը» նույնպես կստանա 10 տոկոս ֆուտբոլիստի հետագա վաճառքից։

Անցած մրցաշրջանում Ռիչարդսոնը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։