«Ռեալը» տրանսֆերային թիրախ ունի

«Պալմեյրասի» պաշտպան Վիտոր Ռեիսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Futbol-in Al Minuto-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում և հնարավոր տրանսֆերի դեպքում 18-ամյա բրազիլացին «Պալմեյրաս» կվերադառնա միայն վարձավճարով մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Ռեիսի պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նա «Պալմեյրասի» կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։