Ռաֆայել Վարանը վնասվածք է ստացել

«Կոմոյի» պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածք է ստացել իր թիմի կազմում իր առաջին խաղում։

31-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակչի «Սամպդորիայի» դեմ խաղի առաջին խաղակեսի միջնամասում (1։1, 11 մետրանոցներով՝ 3:4)։

Վարանը «Կոմոյին» միացավ այս ամառ որպես ազատ գործակալ՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո։