Պեդրու Նետուն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Վուլվերհեմփթոնից» պորտուգալացի վինգեր Պեդրու Նետուի տեղափոխության մասին։

«Պեդրուն յոթ տարվա պայմանագիր է կնքել և մոտ օրերս կսկսի մարզվել իր նոր թիմակիցների հետ»,- ասվում է «Չելսիի» հայտարարությունում

Նախորդ մրցաշրջանում Նետուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։