Նիկո Ուիլյամսը նոր խաղային համար ունի «Ատլետիկում»

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը 2024/25 մրցաշրջանից առաջ ստացել է թիմի 10 համարի մարզաշապիկը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ես շատ հպարտ եմ, որ կարող եմ կրել այս թիվը և մտնել պատմության մեջ, ինչպես դա արել է Իկեր Մունիայինը»,- ասել է Ուիլյամսը ակումբի սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։