Դորտմունդի «Բորուսիան» համաձայնել է գնել «Հոֆենհայմի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերին, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ «իշամեղուները» 21-ամյա հարձակվողի համար կվճարեն 30 միլիոն եվրո և նրա հետ պայմանագիր կկնքեն մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։