«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կշարունակի հանդես գալ միլանյան թիմում։ Կողմերը երկարաձգել են պայմանագիրը մինչև 2029 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա արգենտինացին «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Ռասինգ Ավելանդայից»։ Այդ ժամանակից ի վեր նա «ներաձուրիի» կազմում անցկացրել է 282 հանդիպում՝ դառնալով 129 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։
Լաուտարո Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ «Ինտերի» կազմում՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 24 գոլով դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու։