Արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Ֆուտբոլիստի հետ վեց տարվա պայմանագիր է կնքվել, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 24-ամյա հարձակվողի տրանսֆերն արժեցել է 75 միլիոն եվրո + 20 միլիոն եվրո։
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթին» գնվեց «Ռիվեր Փլեյթից» 2022 թվականի սկզբին մոտ 20 միլիոն եվրոյով: Նա 103 հանդիպում անցկացրեց թիմի կազմում՝ դառնալով 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։