Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել «Չելսի»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները քննարկում են պորտուգալացու տրանսֆերը՝ որպես կիսապաշտպան Քոնոր Գալախերի գործարքի մաս, ով պետք է միանա մադրիդյան թիմին։

Անցած մրցաշրջանը Ֆելիշը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում», որտեղ 44 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։