Ջեյմի Կարագեր. «Ես միայն «Արսենալին» կամ «Մանչեսթեր Սիթիին» եմ տեսնում ֆավորիտների թվում»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, այժմ Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը կիսվել է Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում տիտղոսի համար պայքարի սպասելիքներով։

«Անկեղծ ասած, ես միայն «Արսենալին» կամ «Մանչեսթեր Սիթիին» եմ տեսնում ֆավորիտների թվում։ Ես գիտեմ, որ մարդիկ խոսում են «Արսենալի» մասին, քանի որ նրանք մոտ էին երկու անգամ հաղթելուն և իսկապես պատրաստ են կատարել հաջորդ քայլը։

Բայց ես դեռ նայում եմ Կևին Դե Բրույնեին, Էրլինգ Հոլանդին, Ֆիլ Ֆոդենին և Բերնարդո Սիլվային և կարծում եմ, որ նրանք ավելի լավն են, քան «Արսենալը»։

Կարծում եմ՝ «Արսենալին» պակասում է մեկ հարձակվողական ֆուտբոլիստ։ Նրանք ունեն Սակային, բայց Հավերցի, Մարտինելիի և Տրոսարդի հետ, կարծում եմ, նրանց պետք է ևս մեկ շատ հատուկ ֆուտբոլիստ՝ «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելու համար»,- Կարագերի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։