Ֆաբիո Կարվալյոն տեղափոխվեց «Բրենտֆորդ»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն տեղափոխվել է «Բրենտֆորդ»։ Կողմերը պայմանագիր են կնքել 5+1 սխեմայով, հայտնում է «Բրենտֆորդի» մամուլի ծառայությունը։

21-ամյա պորտուգալացու տրանսֆերը գնահատվում է մոտավորապես 23 միլիոն եվրո։

Կարվալյոյին «Լիվերպուլը» ձեռք է բերել «Ֆուլհեմից» 2022 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից նա վարձավճարով հանդես է եկել «Լայպցիգում» և «Հալլեում»։ Կարվալյոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։