«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է «Ինտերի» հետ ընկերական խաղի արդյունքը (1:1), ինչպես նաև գնահատել թիմի նախամրցաշրջանային նախապատրաստությունը։
«Ես շատ ուրախ եմ, քանի որ տեսնում եմ, որ թիմը բարելավվում է ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի։ Մենք դարձյալ ստեղծեցինք վեց-յոթ բաց պահ։ Մենք միայն մեկ գոլ խփեցինք, բայց կարևոր է պահեր ստեղծել, և մենք, անկասկած, ավելի շատ կխփենք։
Իհարկե, մենք տեսնում ենք մեր աշխատանքի հստակ արդյունքները։ Այս թիմը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լավն է դառնալու: Մենք սկսել ենք ընդամենը մեկ ամիս առաջ, այնպես որ ես հստակ տեսնում եմ, որ թիմը բարելավվում է:
Ես դեռ չեմ ճանաչում իմ թիմին։ Նախամրցաշրջանային նախապատրաստությունը շատ բարդ ու լարված էր, բազմաթիվ խաղեր տեղի ունեցան տարբեր քաղաքներում։ Այժմ մենք վերջապես սկսում ենք սովորական շաբաթը։ Վաղը մենք հանգստյան օր ունենք, իսկ հետո սկսում ենք պատրաստվել խաղին»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։