«Թոթենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալը տեղափոխվել է «Միլան»։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է միլանյան թիմի մամուլի ծառայությունը։
Էմերսոնն իր կարիերան սկսել է հայրենիքում, իսկ 2019 թվականին նա հայտնվել է «Բարսելոնայի» համակարգում։
«Թոթենհեմը» նրան գնել է 2021 թվականի ամռանը։ Էմերսոնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 101 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 10 հանդիպում։