«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան հայտնել է, որ երբեք չի մտածել կարիերան ավարտելու մասին։
Հիշեցնենք, որ իսպանացին անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո մեկ տարի առանց ակումբ է մնացել։
«Ես երբեք չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Ինձ համար դժվար էր կարիերայիս նոր էջ սկսելու մոտիվացիա գտնել, քանի որ 12 տարի հանդես եմ եկել այնպիսի բարձրակարգ ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է։ «Ֆիորենտինայի» առաջարկից հետո ես ինձ պատրաստ էի զգում վերադառնալ»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Դե Խեան հաղթել է Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը։