«Չելսիի» պաշտպանը լքել է թիմը

«Չելսիի» պաշտպան Կալեբ Ուայլին վարձավճարով տեղափոխվել է «Ստրասբուրգ», հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ատլանտայից» և ոչ մի հանդիպում չի անցկացրել լոնդոնյան թիմի կազմում։

19-ամյա Ուայլին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 85 հանդիպում, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։