Սեսկ Ֆաբրեգասը անդրադարձել է Ռաֆայել Վարանի վնասվածքին

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը խոսել է թիմի պաշտպան Ռաֆայել Վարանի վնասվածքի մասին։

«Ես շատ եմ ցավում Ռաֆայելի համար, նա շատ վնասվածքներ է ստացել իր կարիերայի ընթացքում։ Թվում է, թե նա վնասել է ծունկը, բայց հիմա կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, նախ պետք է խորհրդակցել բժիշկների հետ»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

31-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իր թիմի կազմում առաջին խաղում։ Վարանը վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի «Սամպդորիայի» դեմ խաղի առաջին խաղակեսի միջնամասում (1։1, 3։4՝ 11 մետրանոցներով)։