«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն այս ամառ կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» արդեն ասել է 19-ամյա ֆուտբոլիստին նոր ակումբ փնտրելու մասին։ Եթե Ռոկեն մնա, ապա «Բլաուգրանայի» ղեկավարությունը չի կարողանա նրան ընդգրկել մրցաշրջանի հայտացուցակում, քանի որ ակումբը դեռ չի տեղավորվում աշխատավարձի սահմանաչափի մեջ։
Իսպանիայի առաջնությունում անցած մրցաշրջանում Ռոկեն մասնակցել է 14 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։