«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է անգլիական ակումբի երկրպագուների մասին իր կարծիքով։
«Միայն լավ բաներ կարող եմ ասել։ Մարդիկ երգում են իմ անունը, նրանք իսկապես լավ են վերաբերվում ինձ։ Բայց դա հիմնականում այն է, ինչ տեղի է ունենում, երբ դառնում ես գլխավոր մարզիչ։ Մարդիկ միշտ բարի են քո հանդեպ, հատկապես, եթե դու դեռ չես պարտվել»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Սլոտը փոխարինեց Յուրգեն Կլոպին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականի ամառ։
Անգլիայի առաջնության առաջին տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 17-ին կմրցի «Իպսվիչի» հետ։