Անսու Ֆատին կհեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին՝ չնայած գլխավոր մարզիչ Հանսի Դիտեր-Ֆլիկի՝ ֆուտբոլիստին պահելու ցանկությանը։ Ֆատիի գործակալն արդեն տեղեկացվել է ֆուտբոլիստից բաժանվելու «Բարսելոնայի» մտադրության մասին։

Հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի բոլոր նախամրցաշրջանային հանդիպումները։