Անդրես Ինյեստա․ «Ուրախ էի, որ երկար ժամանակ քեզ հետ խաղում էի նույն թիմում»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան անդրադարձել է Սերխի Ռոբերտոյի՝ կատալոնական ակումբից հեռանալու որոշմանը։

«Շնորհավորում եմ ձեր երազանքն իրականություն դարձնելու համար՝ այսքան տարի «Բարսելոնայում» անցկացնելուց հետո։

Ուրախ էի, որ երկար ժամանակ քեզ հետ խաղում էի նույն թիմում։ Մաղթում եմ քեզ ամենայն բարիք»,- գրել է Ինյեստան իր սոցցանցերում։

Սերխի Ռոբերտոն իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»՝ պրոֆեսիոնալ կերպով խաղալով 2010 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում «Բարսայի» 24 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։