Ալվարո Մորատան բաժանվել է իր կնոջից

«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան իր սոցիալական ցանցերում հայտարարել է կնոջից բաժանվելու մասին։ Իսպանացին ամուսնացած է իտալացի մոդել Ալիս Կամպելոյի հետ 2017 թվականից։ Զույգը չորս երեխա ունի։

«Երկար մտածելուց հետո մենք եկանք այն եզրակացության, որ մեր ճանապարհները պետք է տարբերվեն։ Մենք հիանալի հարաբերություններ ունեինք, որտեղ 8 տարի սիրել և աջակցել ենք միմյանց։ Մենք ցավալի որոշում ենք կայացրել, բայց խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին և տարբեր պատմություններ չհորինել»,- գրել է Մորատան սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Մորատան վերջերս հեռացավ Մադրիդի «Ատլետիկոյից» և վերադարձավ Սերիա Ա, որտեղ պայմանագիր կնքեց «Միլանի» հետ։ Նախկինում Ալվարոն Իտալիայում հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում»։