📷«Ռեալի» հայտացուցակը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն հայտնվել է թիմի հայտացուցակում, ովքեր կմեկնեն Վարշավա՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» դեմ հանդիպմանը։

Հայտացուցակում ներառված է նաև Մադրիդի «Ռեալի» ևս մեկ նոր ֆուտբոլիստ՝ բրազիլացի հարձակվող Էնդրիկը։

Возможно, это зарисовка (текст)

Օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք գավաթի խաղում կմրցեն Չեմպիոնների Լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» և Եվրոպա Լիգայի հաղթող «Ատալանտան»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։