📷Adidas-ը և Զինեդին Զիդանը ներկայացրել են «Ռեալի», ինչպես նաև այլ թոփ-ակումբների երրորդ մարզաշապիկը

Գերմանական սպորտային adidas ապրանքանիշը ներկայացրել է Մադրիդի «Ռեալի», Թուրինի «Յուվենտուսի», Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» 2024/2025 մրցաշրջանի երրորդ համազգեստը։

Խաղային համազգեստի շնորհանդեսին այս ակումբների լեգենդար ֆուտբոլիստներ են մասնակցել։ Մադրիդի «Ռեալի» մարզահագուստը ներկայացրել է թիմի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանը։ «Յուվենտուսի» մարզաշապիկը կրել է թուրինյան ակումբի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն։ Մյունխենի «Բավարիայի» համազգեստը ներկայացրել է գերմանացի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։ Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» համազգեստները ներկայացրել են համապատասխանաբար Պատրիկ Վիեյրան և Ռիո Ֆերդինանդը։