Վիկտոր Օսիմհենը որոշել է, թե որտեղ է նախընտրում շարունակել կարիերան

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը որոշել է, թե որտեղ է նախընտրում շարունակել կարիերան։ Հարձակվողը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ և սպասում է ֆրանսիական գրանդի պաշտոնական առաջարկին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Ինչպես նշում է աղբյուրը, նիգերիացի գոլահարը նախնական պայմանավորվածություն ունի փարիզցիների հետ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։