«Թոթենհեմը» հայտարարել է 26-ամյա հարձակվող Դոմինիկ Սոլանկեին գնելու մասին, ով նախկինում հանդես է եկել «Բորնմութում»։ Անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ լոնդոնյան ակումբը Սոլանկայի տրանսֆերի համար «Բորնմութին» կվճարի 65 միլիոն ֆունտ:
26-ամյա հարձակվողը դարձել է «Բորնմութի» լավագույն ռմբարկուն 2023/2024 մրցաշրջանում։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։