«Նապոլիի» մարզական տնօրեն․ «Վիկտոր Օսիմհենը ցանկանում է հեռանալ»

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան հայտնել է, որ հարձակվող Վիկտոր Օսիմհենը ցանկանում է հեռանալ ակումբից։

«Վիկտոր Օսիմհենը թույլտվություն է խնդրել հեռանալ ակումբից: Նա ցանկանում է հեռանալ։ Իրավիճակը պարզ է, նրա հեռանալու հավանականությունն արդեն կար անցյալ ամառ։ Վիկտորը ցանկանում է հեռանալ։ Թե ինչպես կավարտվի այս ամենը, կտեսնենք առաջիկա 20 օրվա ընթացքում»,- Մաննայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Օսիմհենն արդեն համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագրի պայմանները։