«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է «Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ Մադրիդի «Ատլետիկո» հնարավոր տեղափոխության մասին։
«Նա իդեալական ֆուտբոլիստ է Սիմեոնեի համար։ «Ատլետիկոյում» նա կխաղա յուրաքանչյուր հանդիպման՝ իր խաղաոճի և Հոլանդի հետ մրցակցության բացակայության պատճառով: Անցած մրցաշրջանում Ալվարեսը շատ էր խաղում, քանի որ Էրլինգը վնասվածք էր ստացել, բայց այս տարի, եթե նա վնասվածք չստանա, Խուլիանը դեռևս կլինի երկրորդ հարձակվողը։
«Ատլետիկոյում» նա կլինի մեկնարկային կազմում: Ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ, և ես կարծում եմ, որ երկրպագուները շատ ուրախ կլինեն նրա գալուստով»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ իսպանական ակումբը Ալվարեսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթիին» կվճարի 95 միլիոն եվրո։