«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է բաց թողնել Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը։ Այս շաբաթ Ջեյմսը ազդրի թեթև վնասվածք է ստացել, հայտնում է լրագրող Սայմոն Ջոնսոնը։
Ըստ աղբյուրի՝ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, ուստի ակումբը կփորձի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի պաշտպանը արագ մարզվի։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 11 հանդիպում և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Չելսին» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։