Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն կարող է չհայտնվել թիմի մեկնարկային կազմում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ատալանտայի» հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հավատարիմ է Չեմպիոնների Լիգայի եզրափակչին մասնակցածներին խաղալու հնարավորություն տալու գաղափարին։
Նշվում է, որ եթե Անչելոտտին որոշի օգտագործել Մբապպեին առաջին րոպեներից, ապա կա՛մ Ռոդրիգոն կհայտնվի պահեստայինների նստարանին, կա՛մ կազմը կփոխվի, և Մոդրիչի փոխարեն խաղադաշտ դուրս կգա ֆրանսիացին։
«Ռեալ» – «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին։