Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ակնկալում է, որ գործարքը կարող է կայանալ հաջորդ շաբաթ։ Մոտ ժամանակներս կատալոնական ակումբը կսկսի վճարումների կառուցվածքը ըստ գործարքի: Հաղորդվում է, որ հաշվի առնելով հարկերը՝ «Բարսելոնան» ֆուտբոլիստի տրանսֆերի վրա կծախսի 62 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Ուիլյամսը ակումբային և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։