Մատեիս դե Լիգտը և Նուսեր Մազրաուին հրաժեշտ են տվել «Բավարիային»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպաններ Մատեիս դե Լիգտը և Նուսեր Մազրաուին հրաժեշտ են տվել թիմին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ երկու ֆուտբոլիստներն էլ բուժզննում կանցնեն՝ երկուշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար: Պաշտպանները ակումբի հետ պայմանագիր կկնքեն մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է աղբյուրը։

Նշվում է, որ «Բավարիան» իր խաղացողների վաճառքից կվաստակի 70 միլիոն եվրո։