«Բավարիայի» վինգեր Քինգսլի Կոմանը կարող է հեռանալ թիմից, սակայն ֆրանսիացու լիարժեք տրանսֆերը կարող է տեղի չունենալ այս ամառ։
Ըստ SB Nation-ի՝ «Բավարիան» դիտարկում է վարձավճարով տարբերակ՝ ֆուտբոլիստին հետագայում գնելու տարբերակով կամ պարտավորությամբ։
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Պարի Սեն Ժերմենն» է։