Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի «Մանչեսթեր Սիթին»: Մյունխենցիները պատրաստ են բաժանվել ֆրանսիացուց, որպեսզի բեռնաթափեն աշխատավարձի թերթիկը։
Նրանով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։
28-ամյա Կոմանը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: Ֆրանսիացու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։