«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է մյունխենյան թիմի նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի գլխավորությամբ աշխատելու տպավորություններով։
«Ինձ շատ է դուր գալիս Կոմպանին։ Նա առաջատար և մարզիչ լինելու հիանալի բնավորություն ունի: Դուք կարող եք տեսնել, թե ինչպիսի ֆուտբոլ ենք մենք ուզում խաղալ՝ բարձր ինտենսիվություն, բարձր պրեսինգ, գնդակի վերահսկում»,- ասել է Քեյնը Sky Sports-ին։
Շաբաթ օրը «Բավարիան» ընկերական խաղում հաղթեց «Թոթենհեմին» (3։2)։