Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, Մարկո Ռոյսի նոր թիմի անունը

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը գործնականում դարձել է «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ։

35-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբերը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Մոտ օրերս ֆուտբոլիստը կմեկնի ԱՄՆ՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու։

Ռոյսն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից»։ Ռոյսն այս ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։