Անգլիայի Սուպերգավաթը նվաճեց «Մանչեսթեր Սիթին»՝ եզրափակչում հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի թաքցրել, որ հիասթափված է հանդիպման արդյունքից։
«Մենք հիասթափված ենք, ցավալի է: Բայց ես նաև դրական կողմեր եմ տեսնում, դա վերաբերում է մեր խաղին»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 16-ին, առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Ֆուլհեմի» հետ։