«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
«Ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում»։ Ես խոսել եմ Պեպի հետ, դա ինձ համար կարևոր էր։ Ուրախ եմ մնալու համար, հիմա ամբողջովին կենտրոնացած եմ էլ ավելի շատ տիտղոսներ նվաճելու վրա»,- Էդերսոնի խոսքերը մեջբերում է AS-ը։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։