Բրունու Ֆերնանդեսը կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիս երկարաձգելու շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը կներառի այն ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։ Դրա ստորագրման բոլոր պայմաններն արդեն պատրաստ են։

29-ամյա պորտուգալացու գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։