«Բարսելոնայի» ավագ Սերխի Ռոբերտոն ամռանը կլքի ակումբը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» հաջորդ շաբաթ կկազմակերպի 32-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը:
Սերխի Ռոբերտոն իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»՝ պրոֆեսիոնալ կերպով խաղալով 2010 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերի 24 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։