Երևանի «Վեստ Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Իսա Ջիբրիլ Տրաորեն։
19-ամյա հարձակվողը ծագումով Մալիից է, սակայն ամբողջ կարիերան անցկացրել է Իտալիայում՝ հանդիսանալով «Միլանի» սան:
Տրաորեն Մալիի Մ-21 հավաքականի թեկնածու է, վերջերս մասնակցել է Մալիի Օլիմպիական (Մ-23) հավաքականի սելեկցիոն հավաքին», – նշված է հայտարարության մեջ։