«Պլիմութի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին խոսել է այն մասին, թե ինչ է արել մինչ թիմը ստանձնելը։
«Ես մի քանի ամիս արձակուրդ ունեի մինչև «Պլիմութին» միանալը, ինչը լավ էր։ Դա ինձ ժամանակ տվեց մտածելու այն մասին, թե ինչ եմ արել որպես մարզիչ։ Հիմա ցանկանում եմ մեծ մարզիչ լինել»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2004-ից 2017 թվականներին։ «Կարմիր սատանաների» հետ նա նվաճել է 16 տիտղոս, մասնավորապես, 5 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, դարձել Չեմպիոնների Լիգայի ու Եվրոպա Լիգայի հաղթող։